Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՄԱԿ-ը քննադատում է ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնագրի պայմանները

ՄԱԿ-ը քննադատում է ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնագրի պայմանները
09.03.2016 | 01:59

ՄԱԿ-ը մտավախություն և քննադատական գնահատականներ է հնչեցրել Եվրամիության և Թուրքիայի ղեկավարների միջև փախստականների հարցով նախնական համաձայնության վերաբերյալ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով կառույցն ընդգծում է, որ արտասահմանցիների կոլեկտիվ արտաքսումը արգելված է միջազգային օրենքով: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի եվրոպական դեպարտամենտի տնօրեն Վենսան Կոշեթելը հայտարարել է, թե՝ «հոգնել է ապօրինի միգրանտների մասին խոսակցություններից»: ՄԱԿ-ի պաշտոնյան ընդգծել է, որ Հունաստան հասնողների 91 տոկոսը պատերազմի ճիրաններում հայտնված երկրներից են՝ Իրաք, Սիրիա, Աֆղանստան: Բրյուսելի և Անկարայի միջև համաձայնագիրը կոշտ քննադատել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը՝ կողմերը իջել են անազնվության, մանր առևտրի ամենացածր մակարդակի, որը որևէ ընդհանրություն չունի մարդու իրավունքների և արժանապատվության հետ:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ