Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2017թ. ապրիլի 1-10-ը

Հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2017թ. ապրիլի 1-10-ը
10.03.2016 | 09:06

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2017թ. ապրիլի 1-10-ը՝ ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ժամկետների մասին հարցին։ Մարտի 3-ին կառավարության հավանությունն ստացած Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն՝ նոր խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ոչ ուշ, քան գործող Աժ լիազորությունների ավարտից 50 օր առաջ։ Դրանք լրանում են 2017-ի մայիսի 31-ին։

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ