Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են
11.03.2016 | 13:11

Մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է արվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը։ Նրանք մտքեր են փոխանակել հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրել են ՀՀ և ՌԴ արտգործնախարարությունների միջև 2016-2017-ի խորհրդատվությունների ծրագիրը, որով նախատեսվում է ԱԳՆ-ների միջև անցկացնել միջազգային, տարածաշրջանային խնդիրների, տեղեկատվական ապահովման, հյուպատոսական և այլ հարցերի վերաբերյալ երեք տասնյակ խորհրդատվություններ։

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ