Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մարտի 29-ից ապրիլի 2-ին կգտնվի Վաշինգտոնում` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններ վարելու համար: Նրանք կքննարկեն նաև սիրիացի փախստականների համար Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու հարցը: Թուրքիան ցանկանում է Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծել, որ սիրիաբնակ քրդերին թույլ չտրվի ինքնավարություն հռչակել քրդաբնակ շրջանում: