«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերժ Սարգսյանի եռյակ այցը

Սերժ Սարգսյանի եռյակ այցը
13.03.2016 | 00:32

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-15-ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան, Կիպրոս և Բելգիա: Հունաստանում նա կհանդիպի բարձրագույն ղեկավարության, հայ համայնքի և հայկական ավանդական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ներկայացուցիչների հետ: Աթենքում նախատեսված է հայ-հունական երկկողմ հարաբերությունների խորացմանն ու մի քանի ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում, որից հետո ՀՀ նախագահը և Հունաստանի վարչապետը ասուլիսով կամփոփեն բանակցությունների արդյունքները:
Հունաստանից Սերժ Սարգսյանը մարտի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս, որտեղ ևս հանդիպումներ կունենա նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, հայ համայնքի, Համայն Կիպրոսի արքեպիսկոպոսի հետ:
Մարտի 16-ին Սերժ Սարգսյանը Կիպրոսից կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ հերթական գագաթնաժողովին:

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ