Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: «Երկարամյա կապեր ունենք Հայաստանի հետ: Այսօր ես հյուրընկալել եմ նախագահ Սերժ Սարգսյանին` մեր հարաբերություններն ավելի խորացնելու նպատակով», - գրել է Ցիպրասը Թվիթերի իր միկրոբլոգում: