«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Պատրաստ ենք ընդունելու բոլոր սիրիահայերին, եթե որոշել են հեռանալ այդ երկրից»

«Պատրաստ ենք ընդունելու բոլոր սիրիահայերին, եթե որոշել են հեռանալ այդ երկրից»
16.03.2016 | 11:57

Մենք պատրաստ ենք ընդունելու բոլոր սիրիահայերին, ովքեր որոշել են հեռանալ այդ երկրից՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի նախագահ Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Նախագահ Սարգսյանը նաև շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի փախստականներ ընդունող երկրներին: «Նախ պետք է վերացնել անկայունության իրական պատճառը, և երկրորդ` միջազգային հանրությունը պետք է աջակցի այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին»,- ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի խոսքով` փախստականների խնդրի լուծման լավագույն տարբերակը այդ խնդիրների հիմնապատճառները վերացնելն է, այն է` Մերձավոր Արևելքում, և մասնավորապես Սիրիայում անկայունությունը:
«Մենք` որպես համեմատաբար փոքր բնակչություն ունեցող երկիր, ընդունել ենք նշանակալի թվով փախստականների: Մոտ տասնյոթ հազար փախստականներ են եկել Հայաստան: Իրականում «փախստական» եզրույթը որոշակիորեն վիճելի է, քանի որ այդ մարդիկ հայկական ծագում ունեն, հայեր են, Հայաստան եկողները Սիրիայի մեր եղբայրներն են: Բայց, իրականում, այս բնորոշումները չեն նվազեցնում առաջացող տնտեսական և այլ խնդիրները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ