Բրյուսելում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին, որ վարում է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթաժողովին մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: Գագաթաժողովը կքննարկի տնտեսական խնդիրներն ու զարգացման հեռանկարները, կանդրադառնա միջազգային արդի մարտահրավերներին, այդ թվում` սիրիական ճգնաժամին, Եվրոպայում լուրջ մարտահրավեր դարձած փախստականների խնդիրներին, ԵՄ անդամ պետություններում քաղաքական իրավիճակին և ԵՄ հարևանության քաղաքականությանը վերաբերող հարցերին: