Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Պոեզիայի համաշխարհային օր`Հայաստանում

Պոեզիայի համաշխարհային օր`Հայաստանում
19.03.2016 | 10:32

Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է:

Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվելու է բացառիկ ընդգրկմամբ. հանրային ընթերցումներ, ֆլեշմոբեր, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ կիրականացվեն Երևանի և մարզերի մի շարք գրադարաններում, թանգարաններում, մշակույթի տներում, գրախանութներում, հուշարձան-հուշահամալիրների տարածքում, հանրակրթական, հատուկ և գիշերօթիկ դպրոցներում, ակումբներում, Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում և պարզապես` քաղաքի պուրակներում ու փողոցներում:
Ծրագրերին կմասնակցեն և այդ օրը պոեզիա կընթերցեն ժամանակակից գրողներ, գրականագետներ, մշակույթի և արվեստի գործիչներ: Հնարավորություն կունենանք լսել դասական, համաշխարհային և հատկապես` ժամանակակից պոեզիա, քանի որ, Պոեզիայի համաշխարհային օրվա նպատակը արդի գրականության ձայնը լսելի դարձնելն է:
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա` տարածվել աշխարհով մեկ:

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ