«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հերմինե Նաղդալյանը ցավակցել է ԵԽԽՎ Բելգիայի պատվիրակության գործընկերներին

Հերմինե Նաղդալյանը ցավակցել է ԵԽԽՎ Բելգիայի պատվիրակության գործընկերներին
23.03.2016 | 14:35

«Մենք խորապես ցնցված և վրդովված ենք Բրյուսելում ահաբեկիչների ձեռնարկած հարձակումների փաստից, հաստատակամորեն դատապարտում ենք այդ ակտերը:

Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնել բելգիացի ժողովրդին, այդ ողբերգության հետևանքով անմեղ զոհերի հարազատներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում:
Ես նաև իմ ցավակցությունն եմ հայտնում ԵԽԽՎ Բելգիայի պատվիրակության իմ գործընկերներին, նրանց հետ արդեն երկար ժամանակ աշխատում ենք Վեհաժողովում: Հայազգի նաև մեծ համայնք ունենք Բելգիայում, և մեր հայրենակիցներին նույնպես մաղթում եմ տոկունություն այս դժվարին իրավիճակում: Հաշվի առնելով, որ Եվրանեսթի մեր խորհրդարանական պատվիրակությունը այս պահին գտնվում է Բրյուսելում՝ կապ եմ հաստատել նրանց և Բելգիայում մեր դեսպանի հետ, ովքեր վստահեցրին, որ ներկայումս անվտանգ պայմաններում են գտնվում, խորապես վրդովված ու ցնցված են կատարվածից և իրենց վշտակցությունն են հայտնում բարեկամ բելգիացի ժողովրդին:
Հայ ժողովուրդը լավ գիտի, որ ահաբեկչությունը այսօր մեծագույն սպառնալիք է քաղաքակիրթ աշխարհին, և դրա դեմ պայքարը պետք է միասնական լինի»:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ