«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գեղամ Գրիգորյանի աճյունը կամփոփվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում

Գեղամ Գրիգորյանի աճյունը կամփոփվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
23.03.2016 | 23:28

Մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է անվանի օպերային երգիչ և բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար` Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Նիստը վարում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հանձնաժողովի որոշմամբ` Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը` մարտի 25-ին, ժամը 11:00-14:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ