ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Մոսկվա: Մարտի 24-ին նախատեսված են նրա հանդիպումները ՌԴ նախագահի և արտգործնախարարի հետ: Պետքարտուղարի բանակցությունների օրակարգի ամենաառաջնային հարցերը վերաբերում են Սիրիային և ՈՒկրաինային: Քերին հանդիպելու է Մոսկվայում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Նա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ արդեն բանակցություններ է վարել: Շտայնմայերը հույս է հայտնել, որ Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի համար մարդասիրական լուծում կգտնվի: Իսկ ՈՒկրաինայի արևելքում խաղաղության հասնելու համար նա կողմերին կոչ է արել պահպանել Մինսկի համաձայնագրի պայմանները, զգուշացնելով հնարավոր լարվածության մասին: Սերգեյ Լավրովն ՈՒկրաինայի իշխանություններին մեղադրել է Մինսկի համաձայնությունների իրականացումը ձախողելու մեջ: Նա ասել է, որ խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտը Կիևի անգործությունն է: