«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախագահ Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտգործնախարարին

Նախագահ Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտգործնախարարին
26.03.2016 | 12:55

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ վրացի նախարարի առաջին պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման գործում: ՀՀ նախագահը և Վրաստանի արտաքին գործերի նախարարը համակարծիք են եղել, որ Հայաստանը և Վրաստանը, ներգրավված լինելով տարբեր ինտեգրացիոն գործընթացներում, ՀՀ-ն անդամակցելով ԵՏՄ-ն, իսկ Վրաստանը ստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, մեծ ներուժ ունեն զարգացնելու համագործակցությունը նաև այդ գործընթացների շրջանակներում կուտակած փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրագործման առումով: Կողմերի համոզմամբ, դա որակապես նոր մակարդակի կբարձրացնի հայ-վրացական հարաբերությունները: Սերժ Սարգսյանը և Միխեիլ Ջանելիձեն կարևորել են երկու պետությունների կողմից՝ միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և փոխադարձ շահերի հարգման վրա հիմնված քաղաքականությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը, առկա խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հակամարտությանը:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ