Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սավչենկոն պատիժը կրելու է Ռուսաստանում

Սավչենկոն պատիժը կրելու է Ռուսաստանում
28.03.2016 | 11:49

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանում է կրելու 22 տարվա ազատազրկման պատիժը, չնայած Կիևը առաջարկում է բանտարկյալների փոխանակում։
«Սավչենկոյի հարցում ամեն ինչ շատ պարզ է, նա դատապարտվել է և կրելու է պատիժը»՝ ասել է Պեսկովը և պնդել, որ նրան ազատ արձակելու կամ փոխանակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ