«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդին

Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդին
29.03.2016 | 12:04

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորական ուղերձ է հղել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին` հոգևոր ծառայության 25-ամյակի առթիվ: Prensaarmenia.com.ar կայքի փոխանցմամբ՝ շնորհավորական նամակում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է. «Սիրելի եղբայր, հայ համայնքը նշում է Ձեր առաջնորդության 25-ամյակը: Շնորհակալական աղոթքով միանում եմ այս ուրախությանը: Թող Տերը հատուցի այն ամեն բարիքը, որ գործել եք և շարունակում եք գործել: Շնորհակալ եմ Աստծուն Ձեր ծառայության համար և աղոթում եմ, որ շարունակի արգասաբեր լինել: Եվ խնդրում եմ, որ հիշեք ինձ Ձեր աղոթքներում: Խնդրում եմ փոխանցեք իմ ողջույնները հայ համայնքի սիրելի ներկայացուցիչներին»: Գիսակ արքեպիսկոպոսի ծառայությունը նշանավորող միջոցառմանը ներկա են գտնվել Արգենտինայի կառավարության, հայ եկեղեցու, հայ համայնքի և Արգենտինայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ: Հայ համայնքի ներկայացուցիչ Ալբերտո Ջերեջյանը շեշտել է, որ Գիսակ արքեպիսկոպոսը Արգենտինայի հայ համայնքի կարևորագույն առաջնորդներից է: «Ինձ Արգենտինա էին ուղարկել հինգ տարով, սակայն այդ ժամանակը լրանալուց հետո փոխադարձ համաձայնությամբ որոշեցի մնալ: Հուսամ, որ մեր միասնական աշխատանքը հանուն Հայ ժողովրդի և Հայ եկեղեցու կշարունակվի»,- իր հերթին նշել է Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ