Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Լինելու են նաև դիպուկահարներ

Լինելու են նաև դիպուկահարներ
29.03.2016 | 14:32

Փարիզյան ոստիկանության կողմից անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկված այսօր կայանալիք Ֆրանսիա-Ռուսաստան ընկերական հանդիպումին ընդառաջ: Զինված ոստիկանները ռուս ֆուտբոլիստներին դիմավորել են անմիջապես ինքնաթիռի մոտ, պարեկախմբով ուղեկցել հյուրանոց, որտեղ նույնպես հասարական կարգի ապահովության զինված միավորումներ են ներգրավված: Բուն խաղը ևս կլինի հսկողության տակ: Էլիտար ստորաբաժանման չորս հարյուր ոստիկան աչալրջորեն աշխատելու է ինչպես մարզադաշտի ներսում, այնպես էլ` հարակից տարածքում: Վերջինումս գործելու են նաև դիպուկահարներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ