Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նրանք քննարկել են Մեդվեդևի՝ Հայաստան պաշտոնական այցին և Հայաստանում անցկացվելիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին, քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր: