«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երեք օրից Սերժ Սարգսյանը կմեկնի Բեռլին

Երեք օրից Սերժ Սարգսյանը կմեկնի Բեռլին
03.04.2016 | 17:59

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 6-ին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ տեղեկացրել է կառավարության փոխխոսնակ Գեորգ Շթրեյթերը: «Զրույցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Կքննարկվեն նաև Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները», - ասել է Շթրեյթերը: Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Մերկելի հետ տեղի կունենա ԼՂ հակամարտության լարվածության աննախադեպ աճի ֆոնին: 2016 թվականին Գերմանիան է նախագահում ԵԱՀԿ-ում: Ապրիլի 5-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում:

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ