15.10.2020|
14:32
Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։