Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները երեկ հեռախոսել են և մանրամասն քննարկել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ըստ Կրեմլի՝ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Անկարան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի հակամարտության կարգավորման գործընթացում։
Պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները ամերիկյան իշխանութունների ուշադրության կենտրոնում են։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ հարձակվողական գործողություններ են իրականացրել հատկապես հյուսիսային և հարավային ուղղությամբ։
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքից մոտ 120 մլն դոլար ու 700 տոննա հումանիտար օգնություն է փոխանցվել:
Պաշտպնության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը միջազգային հանրության ուշադրությանն է հրավիրում հատկապես Արցախի հոսպիտալներից մեկի թիրախավորումը:
Ուրբաթ օրը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները եկան Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Պաշտոնապես նրանք հրավիրվել էին «խորհրդակցությունների»՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերահսկողության տակ: Գործնականում խոսքը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանգնեցնելու միջոցներ գտնելու մասին էր:
«Մանդատը, որ 1994-ին ԵԱՀԿ-ն տվել է մեզ, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, պահանջում է անկողմակալություն Ֆրանսիայից: Մենք այլևս լեգիտիմ չէինք լինի, եթե երկու երկրներից մեկի կամ մյուսի կողմն անցնեինք»:
Թուրքիան իր աջակցությունն է ապահովում Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, Վաշինգտոնը կոչ է անում չանել դա ՝ հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...