ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել Սիրիայից և Լիբիայից Ղարաբաղյան հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումներից վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկատվության կապակցությամբ:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խոր մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար: ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետ մեկտեղ քաղաքացիական զոհերի թիվն աճում է:
Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը։ Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փոխանցմամբ, Փարիզն ունի ստույգ տեղեկություններ, որ Թուրքիայից տեղափոխված սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին:
Ֆրանսիան ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բանակի ռմբահարման հետևանքով վիրավորված լրագրողներին հնարավորինս արագ տուն վերադարձնելու համար՝ ասել է Բրյուսել ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ Բելգիայի մայրաքաղաքում մասնակցելու է ԵՄ արտահերթ գագաթաժողովին:
Հայաստանի Աժ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ` ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների՝ հայտարարել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային մեծ ժողովում այսօր հայտարարել է, թե «անընդունելի է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրակի դադարեցում է պահանջում, նախ պետք է պահանջի, որ հայերը դուրս հանեն զորքերն Ադրբեջանից»:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...