30.09.2020|
16:50
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր՝ հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով հակաօդային պաշտպանության միջոցների խոցման տիրույթ։