Ոչ շատ բան, չնայած հանդիպման, այսպես ասած, պաշտոնական լինելուն, որի միակ ակնառու ցուցիչը Զոհրաբ Մնացականյանի` «մթության քողի տակ» այցն էր Մոսկվա, ինչն էլ շատ բան է ասում, եթե ոչ ամեն ինչ:
Մարտի 19-ին հանրության առաջ բազմաժամյա հայտարարություններով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այլ դեպքում պետության ղեկավարի ելույթը, այն էլ հասարակությանը չափազանց հուզող օրակարգով, կլիներ ուսումնասիրության ու մանրակրկիտ վերլուծության առարկա։
Այսօր Նիկոլ Փաշինյանը ավելի քան չորս ժամ ասուլիս տվեց։ Բազմաթիվ խնդիրներով լեցուն այս երկրում վարչապետն այդքան ազատ ժամանա՞կ ունի։ Սա այն դեպքում, երբ ամեն վայրկյան ցանկացած հարցի մասին գրում է իր ֆեյսբուքյան էջում, լայվ մտնում ու շատ հաճախ տարբեր միջոցառումների ժամանակ պատասխանում լրագրողների հարցերին։
Մեզ համար անկախ պետականությունը գերագույն արժեք է` Tert.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Արցախը պետք է դրվի Ռուսաստանի մանդատի ներքո:
Արցախի ՊՆ նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ` նվիրված սպառազինության և տեխնիկայի վիճակին ու ոլորտի աշխատանքների կազմակերպման հետագա բարելավման ուղիներին:
Երեկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Աժ-ում ԼՂ հարցով փակ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Հայտնի է դարձել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ կհայտարարեն Փաշինյան - Ալիև հանդիպման վայրի և ժամկետի մասին` «Միմյանց հարգելու խնդիրն է կողմերի միջև, որ մենք միաժամանակ, համաձայնեցված հայտարարում ենք հանդիպման մասին, ժամկետների և այլնի մասին»:
Մասիս Մայիլյանն արտահայտվել է որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, և այդ առումով մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին` Արցախի ԱԳ նախարարի՝ սկզբունքների հնացած լինելու մասին հայտարարությունը չի՞ խոսում Հայաստանի և Արցախի դիրքորոշումների տարբերության մասին։
Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու հարցում բնական է, որ միակողմանի ճանապարհ չի կարող լինել, և եթե մենք իրապես ցանկանում ենք նպաստել այդ գործընթացին, ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերաբերում է մարդուն՝ 150 հազար կոնկրետ մարդկանց` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։Նրա խոսքով` նրանց անվտանգության համապարփակությունը մնում է ամենկարևոր, սկզբունքային խնդիրը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր անդրադարձել է Եվրահանձնակատար Յոհաննես Հանի այն հայտարարությունը, թե պետք է պահպանել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների երկկողմ ձևաչափը:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...