Փետրվարի 11-17-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2500 կրակոց:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր անիրատեսական ակնկալիքներից` հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 17-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում:
ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոուտսը ներկայացրել է զեկույց, որտեղ հիշատակված է նաև Լեռնային Ղարաբաղը: Քոուտսը կանխատեսում է` Հայաստանի ու Ադրբեջանի փոխգրործակցությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում կարող է վերաճել ռազմական բախման:
Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել, որը կարող է ներգրավել Ռուսաստանին իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար` ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում:
Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի վերաբերյալ հոդվածներ և ռեպորտաժներ պատրաստելու նպատակով Լեռնային Ղարաբաղում են լատվիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուսաստանցի և ֆրանսիացի լրագրողներ ու բլոգերներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան, Հայաստան և Արցախ այցի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ կոչ են արել կողմերին բարեխղճորեն կատարել Ժնևում, Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ստանձնած պարտավորությունները։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...