Ադրբեջանական լրատվամիջոցների այսօր հրապարակած տեղեկատվությունը, թե զորամասում պայթյունի հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երեք զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում՝ հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը վերահսկելի է՝ այսօր առավոտյան հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նոր սրացումների սպասում են, բայց լայնածավալ պատերազմը քիչ հավանական են համարում։
Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է եղել, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա վստահեցրեց, որ հայկական բանակը Ադրբեջանի զինված ուժերի կիրառած հրետանային միջոցներից կորուստներ չի կրել։
Արցախի հանրապետության արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ ԱՀ սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրանքին, որի ընթացքում համազարկային հրթիռային կայանքներ էին կիրառվել:
Այնպես չէր, որ անակնկալ էր, ոչ ոք այդ մասին չէր մտածել ու չէր խոսել, բայց կար, աղոտ հույս կար, որ ողջամտությունը, իրավիճակի սթափ գնահատականը, արդյունքների ու հետևանքների ըմբռնումը գոնե Արցախում կգերիշխեն: Ոչ:
Հուլիսի 19-29-ին Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են: Նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ` Ազգային ժողովում: Ոչ թե 5, այլ` 3 տարով: Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020-ը սահմանվել է անցումային շրջան:
«Ազատ հայրենիք» կուսակցությունը հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարում կքննարկի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածության սատարման հարցը՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Հուլիսի 19- 29-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս անգամ նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ազգային ժողովում:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...