2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ յուրաքանչյուր քաղաքական ուժ ու յուրաքանչյուր ընտրող պարտավոր է իր համար հստակ պատասխաններն ունենալ Հայաստանի Հանրապետության ներկա ու ապագա քաղաքականության կենսական կարևորություն ունեցող երեք հարցերի.
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան դեպքի առթիվ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել կառավարության 2017-ի անդրանիկ նիստը: Սահակյանն անդրադարձել է 2016-ի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին և խնդիրներին:
Հունվարի 24-ին և լույս 25-ի գիշերը իրադրությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում, բացառությամբ Մարտունու ուղղության, համեմատաբար հանգիստ է եղել:
Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ, հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 210 կրակոց:
Հունվարի 23-ին Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի է ունեցել ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը:
Թե խորհրդարանական այս ընտրություններում քաղաքական ուժերն ինչ գաղափար կամ խնդիր կկարևորեն, կերևա առաջիկայում։ ՀԱԿ-ի պարագայում, օրինակ, առաջնային համարվեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ սեփական դիրքորոշման հստակեցումը։
Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց:
«Մենք Ղարաբաղում ազգ-բանակ էինք, որովհետև վտանգը մեծ էր: Մեր ժողովուրդն ամեն ինչ արեց, որ մենք չկորցնենք Ղարաբաղը, պաշտպանենք մենք սահմանները, և փառք Աստծո, կարողացանք անել:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...