Հռոմի Ֆրանցիսկոս պապի Ադրբեջան այցի նախօրեին, որ ծրագրված է հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, մոնսենյոր Վլադիմիր Ֆեկետեն մամլո ասուլիսում այցի որոշ մանրամասներ բարձրաձայնեց:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու 3-րդ փառատոնին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը:
Հայկական կողմը մի քանի անգամ, այդ թվում՝ ԱԳ նախարարի նամակով, Բարձր հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում տեղ գտած մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ հայտարարել է ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով նախօրեին Ժնեւում ՄԱԿ գերագույն հանձնակատարի ելույթը:
Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել, այդ պատճառով բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Ամեն ինչ պայմանավորված է այդ բանակցությունները կյանքի կոչելուց` կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ կարգավորման հարցի շուրջ բանակցություններին:
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 230 կրակոց:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել Ինտերֆաքսին ղարաբաղյան կարգավորման հեռանկարների մասին: Հարցազրույցը հրապարակվել է ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...