Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Վիեննայի հանդիպման (որ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ նախարարների հովանու ներքո) արդյունքները հանգամանալից վերլուծության կարիք ունեն՝ հասկանալու քառօրյա պատերազմից հետո կոնֆլիկտի գոտում փոփոխությունների միտումը:
Մեր սպառազինությունը չի զիջում Ադրբեջանին: Եթե նրանք ինչ-որ նոր անօդաչու, «կամիկաձե» սարքերով փոքր, կարճ առավելություն են ունեցել, այսօր այդ առավելությունը չունեն՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Հանդիպման արդյունքները մեկնաբանում են Ադրբեջանի իշխանությունները և վերլուծաբանները: Բաքուն, գնահատելով Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպումների արդյունքները, հայտարարում է՝ «բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում»:
Մայիսի 16-ի Վիեննայի հանդիպումը Բաքուն չէր շտապում մեկնաբանել, ադրբեջանական լրատվամիջոցները նույնիսկ որոշակի ժամանակ մնացել էին մեր հույսին՝ տեղեկատվություն կորզելու անորոշ որոնումներում: Առաջին հայացքից՝ դա օրինաչափ էր:
ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ոգեշնչված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպմամբ՝ Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
Մայիսի 17-ին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունից մի քանի ժամ անց շփման գծում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինծառայողներ են զոհվել, գրում է Reuters-ը:
«Եվրանյուզ»-ը մայիսի 17-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները՝ Բրյուսելում գործող և երկու երկրների շահերը ներկայացնող կազմակերպությունների մեկնաբանությամբ:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...