Մայիսի 12-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը, որից գոյացած հասույթը կհատկացվի Արցախի բանակի վիրավոր զինվորների ապաքինմանը:
Միջազգային հանրության ջանքերը պետք է առաջին հերթին ուղղվեն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման չեզոքացմանը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Trend-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությունը:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը դեռ մշակման փուլում է՝ ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը դեռ մշակման փուլում է՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա չի մանրամասնել, թե երբ շրջանառության մեջ կդրվի պայմանագրի նախնական տարբերակը:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...