Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ Ադրբեջանը նաեւ մեկ այլ նպատակ է հետապնդում. փորձ է կատարվում չեղարկել 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերը՝Հելսինկիի համալսարանում իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Ների՛ր, մայրիկ, ների՛ր, որ այս նամակս գրավոր չի լինի, էլ ժամանակ չունեմ գրելու: Գուցե մտքիս մե՞ջ ասեմ. լսել եմ, որ մայրական սիրտը նույնիսկ մեծ հեռավորության վրա կարող է զավակի մտքերը կարդալ, զգում է հարազատի տագնապը։
Ապրիլյան քառօրյա «բլիցկրիգից» հետո սպասումներ կային, որ անմիջական-օպերատիվ զարգացումներ կլինեն դիվանագիտական դաշտում, սակայն պարզվեց` դրանք խիստ լավատեսական դրսևորումներ էին:
Դատելով ամերիկյան Bloomberg գործակալությանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի տված վերջին հարցազրույցից, ամենից շատ հենց ԱՄՆ-ին է անհանգստացնում՝ «օտարերկրյա զորքեր» պիտի լինե՞ն, թե՞ ոչ Արցախի ու Ադրբեջանի հակամարտության գոտում։
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հարակից բնակավայրերում ռազմական միավորների տեղակայումը միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում է (Ժնեւի կոնվենցիա, 1949 թ. օգոստոսի 12, թիվ 1 լրացուցիչ արձանագրություն, էջ 58)՝ գրում է իտալական Sponda Sud-ը:
Ապրիլյան պատերազմի, սահմանային լարվածության մասին լուրերը, հանրային տրամադրությունները, ընտանեկան քննարկումները, տագնապը այս կամ այն կերպ հասնում են նաև երեխաներին:
Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...