Բոլոր կողմերը ջանքեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում կրակի չվերսկսման համար՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ժողովուրդ ջան, Բաքվում էնքան են խառնված իրար, որ դրանց ԱԳՆ-ն չգիտի էլ որ արդեն մոտ 5 ժամ է, ինչ Արցախում հրադադար է…«Ռոյթեր»-ի թղթակցին հարցրել են` ինչո՞ւ արդեն հրադադար է՞…
Մարտակերտի ուղղությամբ դիրքերը հետ գրաված մեր տղաները իսկական հսկաներ են: Նրանց շնորհիվ էր նաև, որ թշնամին նահանջեց: Նրանց շնորհիվ էր, որ մի թիզ հող անգամ չզիջեցինք:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 9-ին կժամանեն Երևան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը տեղեկացնում է, որ սահմանի ողջ երկայնքով ժամը 12.00-ից դադարեցվել են բոլոր տեսակի փոխհրաձգությունները։ Այժմ տիրում է հարաբերական անդորր։
Հենց նոր Իլհամ Ալիևը հայտարարեց որ պատրաստ է հրադադարի: Պարզվեց` ո´չ «Սմերչը»,
ո´չ «Սոլնցեպյոկը», ո´չ «Բուրատինոն», ո´չ էլ ԻՊԻԼ-ն ու Թուրքիայի հատուկ ջոկատայիններն են հարց լուծում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի նախաձեռնությամբ այսօր Ստամբուլում հավաքվում են յոթ երկրների արտաքին գործերի նախարարներ՝ քննարկելու Իրանի շուրջ հավանական զարգացումները, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, Սաուդյան Արաբիայի վրա հուսիների հարձակումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորումները...