«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Ղարաբաղի հարցով Մոսկվան շատ եռանդուն ջանքեր է գործադրում»

«Ղարաբաղի հարցով Մոսկվան շատ եռանդուն ջանքեր է գործադրում»
06.04.2016 | 00:29

Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումը ավելի մեծ մտահոգություն է հարուցում, որը կիսում են տարածաշրջանի բոլոր պետությունները՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Շփումներ են տեղի ունենում և մեր գերատեսչությունների գծով, և միջազգային ասպարեզում: Այն մտահոգությունը, որի մասին արդեն մեկ անգամ չէ, որ մենք խոսել ենք, ցավոք, պահպանվում է: Առայժմ իրադարձությունների զարգացումը ավելի մեծ մտահոգություն է հարուցում, այդ մտահոգությունը կիսում են տարածաշրջանի բացարձակապես բոլոր պետությունները, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են մինսկյան հնգյակում, այդ իսկ պատճառով այժմ, իհարկե, ձեռնարկվում են շատ եռանդուն ջանքեր»՝ հայտարարել է Պեսկովը:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ