ՌԴ-ի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են իրենց հանձնառությունը, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծել միջազգային իրավունքի նորմերի հիման վրա՝ ասվում է Բաքվում պաշտոնյաների եռակողմ հանդիպումից հետո տարածված կոմյունիկեի տեքստում: «Արտգործնախարարները հաստատել են, որ շարունակում են հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի ընդունված սկզբունքներին: Այս կոնտեքստում նրանք հաստատել են իրենց մտադրությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումն ապահովելու հարցում»,-նշվում է տեքստում: