«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի` «սեղանի վրայի» պայմանավորվածությունների մասին հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի` «սեղանի վրայի» պայմանավորվածությունների մասին հայտարարությանը
08.04.2016 | 02:07

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանի վրա» առկա պայմանավորվածություններին: «2011 թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»,-ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ