Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երկիրը կկատարի իր պարտավորությունները ԼՂՀ անվտանգության հարցում. Հովիկ Աբրահամյան

Երկիրը կկատարի իր պարտավորությունները ԼՂՀ անվտանգության հարցում. Հովիկ Աբրահամյան
08.04.2016 | 02:16

Հայաստանը կշարունակի կատարել իր պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար, և կարևոր նշանակություն է տալիս հրադադարի պահպանմանը՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Հայաստանի Հանրապետությունը որպես 1994 թվականին կնքված հրադադարի կողմերից մեկը կշարունակի լիարժեք կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու իր բոլոր պարտավորությունները: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը»,- ասել է Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցությունների ժամանակ:

Դիտվել է՝ 3253

Մեկնաբանություններ