Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

«Արթնացիր, անլվա Ռուսաստան»

«Արթնացիր, անլվա Ռուսաստան»
12.04.2016 | 00:14

Ո՞վ սկսեց վերջին պատերազմը: Ո՞վ, իրավացիորեն կհարցադրի ընթերցողը:

Միանշանակ կարող եմ ասել՝ ով: Բայց մինչ իմ «միանշանակ պատասխանը», ասեմ, որ ես միշտ եղել եմ ռուսամետ մտածող, որ իմ բոլոր վերլուծական հոդվածներում միշտ պաշտպանել եմ ռուսական շահը, համարելով այն նաև մեր շահը: Բայց, տեսնելով ադրբեջանական հանգուցյալ խելոք նախագահի իշակօղլու զավակի ավանտյուրան, հասկացա, որ իշակօղլուին այդ արկածախնդրությանը մղել է Ռուսաստանը, անձամբ նրա նախագահ Պուտինը: Վլադիմիր Պուտինը երկար տարիներ զինում էր Ադրբեջանին, այսինքն՝ իր ռազմավարական դաշնակցի կամ, ինչպես ռուսներն են ասում, իրենց «союзник»-ի ոխերիմ թշնամուն: Պուտինը հիմար չէ և լավ գիտեր այդ արկածախնդիր յոլդաշի էությունը, ագրեսիվությունը, բայց, ի տարբերություն կրտսեր Ալիևի, գիտե վարպետորեն թաքցնել իր հոգու ողջ էությունը և էկրաններին երևալ որպես խաղաղության աղավնի, անգամ ստելով, կարողանում է ասել, որ թուրք ժողովուրդը աշխատասեր է, մեր բարեկամն է: Իսկ իշակօղլուն միշտ ցույց է տվել իր հայատյացությունը, պետական քարոզչամեքենայով այդ ատելությունը իր վառ դրսևորումն է ստանում ադրբեջանցու ամենօրյա կյանքում: Միայն Ռամիլ Սաֆարովի դեպքը բավական է, որ ամենահիմար մարդը հասկանա Իլհամ Ալիևի ողջ էությունը, բայց, արի ու տես, մեր դարավոր բարեկամը հմտորեն փակում է աչքերը այդ ամենի առաջ և տարիներ շարունակ զենք է վաճառում չհավասարակշռված, միշտ ագրեսիվ հայտարարություններով, բացահայտ հայատյացությամբ տրամադրված այդ մարդուն: Պուտինը չգիտե՞ր, թե ինչ կերպար է նա: Գիտե և լավ գիտե, բայց նրա համար էականը Ռուսաստանի «շահն» է: Պատմությունը ցույց կտա, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները միշտ կլինեն ռուս-թուրքական հարաբերությունների պես: Թուրք-ադրբեջանցին որպես ազգ դեռ նոր է ձևավորվում, նրա նոր սերնդի թրքավարի դաստիարակությունը նոր է թափ հավաքում: Որոշ մեկնաբանների այն դատողությունը, թե պատերազմը հրահրել է Թուրքիան, և Ռուսաստանին ամենևին ձեռնտու չէ պատերազմի նոր օջախ ստեղծել իր սահմանների մոտ, իմ կարծիքով, արդարացված չէ: Ընդամենը մի ներողություն եթե հայտնի Էրդողանը, հավատացեք, ռուսներն առանց օճառ վերցնելու մեկեն կվազեն թուրքի մի տեղը լիզելու: Ասածս մեկ անգամ չէ, որ կատարվել է կյանքում: Մեր թրքատյացությունը մեզ միշտ զրկել է ռուսական կառավարողի մասին օբյեկտիվ մտածելուց: Ռուսաստանը, հրահրելով այդ պատերազմը, մտածում էր, թե Հայաստանում ծայրահեղ սրված է ժողովրդի սոցիալական վիճակը, որ մեծ են հականախագահական տրամադրությունները, և մի քանի օրվա լայնամասշտաբ հարձակումը կարձանագրի Իլհամի փառավոր հաղթանակը, և Հայաստանը ծնրադիր կթակի ռուսի դուռն ու կխնդրի ռուսական խաղաղարար ուժեր տեղադրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, այսինքն` կիրականանա նրա երազանքը: Բայց ինչպես ասում են՝ «խիարը թարս բուսնեց»: Ադրբեջանական լայնամասշտաբ ¥չեմ հասկանում նրանց, ովքեր ադրբեջանական այդ լայնածավալ հարձակմանը փորձում են այլ անուն տալ¤ ագրեսիան չտվեց իր ցանկալի արդյունքը, և երբ Պուտինը տեսավ, որ սոված հայ ժողովուրդն անգամ այդ պայմաններում կարող է անձնազոհաբար կռվել անգամ արջի դեմ, իսկույն հասավ հրադադարի հաստատմանը: Մենք տեսնում և լսում էինք, թե ինչպես էին ռուսական լրատվամիջոցները պատերազմի առաջին օրերին հավասարության նշան դնում ագրեսորի և նրան դիմադրող ժողովրդի միջև: Երբեք չի կարելի մոռանալ Կրեմլի խոսափող Դմիտրի Կիսելյովին, որը խոսում էր ոչ թե օբյեկտիվ փաստերի վրա հենվելով, այլ` ադրբեջանցիք այդպես են ասում, իսկ հայերը՝ այլ կերպ: Տեղին է հարցնել պարոն Կիսելյովին՝ Ղրիմի, Դոնբասի հարցում իրենք ի՞նչ են ասում, իսկ ուկրաինացիները` ի՞նչ: Եվ այդ հարցում մեր համակրանքը ո՞ւմ կողմն է եղել: Հետևաբար թող թույլ տրվի ասել Կիսելյովին՝ Դուք ագիտացիայի և պրոպագանդայի ոլորտում գեբելսյան ստի վառ ներկայացուցիչն եք այսօրվա Ռուսաստանում:
Ռուսաստանի նախագահը չհասավ իր արկածախնդրության սպասված արդյունքին, այսինքն` երբ ադրբեջանական բանակը մի քանի ժամում կհասներ Ստեփանակերտի մատույցներին, և Հայաստանի նախագահը ծնկաչոք կխնդրեր նորին մեծություն Պուտինին՝ կանգնեցնել ադրբեջանական զորքը, և Ռուսաստանը մեր ժողովրդի աչքին նորից հանդես կգար որպես փրկարար: Հակառակը, տեսնելով մեր ժողովրդի միասնությունը, հայ զինվորի պատրաստակամությունը, որը կարողացավ հաշված ժամերի ընթացքում սթափվել և պատրաստ էր հակագրոհի, Պուտինն իր արկածախնդրությունը փրկելու համար հանդես եկավ երկու կողմերին ուղղված կոչով՝ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչին Ադրբեջանն անմիջապես համաձայնեց, իսկ թե ինչու մերոնք գնացին դրան, ես չեմ կարող ասել: Ռազմական գործողությունների անմիջական դադարեցումից հետո նորից երևաց Ռուսաստանի կառավարողների հոգու ողջ դրսևորումը: Օգտվելով շեքսպիրյան լեքսիկոնից, մահվան կերակուրները պաղ մատուցվեցին, այսինքն` դեռ անմեղ զոհերի դին հողին չհանձնած, հնչեց Ռուսաստանի փոխվարչապետի խոսքը, թե մենք պարտավոր ենք շարունակել զենք մատակարարել Ադրբեջանին: Իսկ ժամեր անց նրա ասածը հաստատեց ՌԴ վարչապետ Մեդվեդևը: Այսինքն՝ նրանք պարզ հասկացրին, որ եթե դուք` հայերդ, չփորձեք համաձայնել մեր ավանտյուրային, մենք նորից կզինենք Ադրբեջանին: Դրանով իսկ Ռուսաստանը վերջնականապես բացահայտեց դարեր շարունակ մեզ բարեկամ թվացող իր դիմակը: Եթե թուրքը մեր թշնամին է, ապա Ռուսաստանը մեզ թիկունքից հարվածող «բարեկամ է»: Ավելի քան տարօրինակ էր նախագահի հանդիպումը միշտ «ռեալ» պոլիտիկ խաղացող առաջին նախագահի հետ: Որքան էլ ասեն, թե հանդիպումը կայացել է առաջին նախագահի առաջարկությամբ, այնքան էլ հավատս չի գալիս: Պարզապես գործող նախագահը, լավ իմանալով իր նախորդի էությունը, օգտվեց ստեղծված վիճակից և հավանաբար ցանկացել է հստակեցնել, թե ռուսների անազնիվ պլանների հետ համաձայնվելու դեպքում ինչպես կգործի առաջին նախագահը:
Ես միշտ ասել եմ, որ ռուսները մեր լավը չուզող բարեկամն են: Հավատացած եմ, որ ռուսական խաղաղապահ զորքի տեղադրումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ամենևին էլ մեր օգտին չի գործելու: Իսկ եթե այդ խաղաղարարները տեղադրվեն ոչ թե ազատագրված տարածքների բաժանարար սահմանին, այլ անմիջապես ղարաբաղա-ադրբեջանական խորհրդային ժամանակներում գործող սահմանին, ուրեմն դա Ղարաբաղի կորուստն է մեկընդմիշտ:
Գործող նախագահը չի կարող գնալ հայ ժողովրդի կենսական շահերին հակառակ: Այսօր կշեռքի նժարներին է դրված օլիգարխների և հայրենիքի շահը: Պատմությունը ցույց է տվել, որ կոլլաբորացիոնիստական բուրժուազիան ¥իսկ որ մեր բուրժուազիան հենց այդպիսին է, ցույց տվեցին չորսօրյա պատերազմի դասերը¤ միշտ էլ գերադասում է իր շահը: Նախագահի ընտրությունն է` օլիգարխիա՞ն, թե՞ հայրենիքի համար կռվելու պատրաստ, հաղթելու պատրաստ ժողովուրդը: Մեր ժողովուրդն ապացուցեց բոլոր ավանտյուրիստներին, որ նախագահը լեգիտիմ է, և նրան ոչլեգիտիմությամբ ահաբեկելը զուրկ է որևէ հիմքից: Այստեղ մնում է մեկ բան՝ նախագահը պետք է ո՛չ ասի ռուսական բոլոր նկրտումներին: Քիչ է միայն ոչ ասելը: Նախագահը իր անձնական օրինակով, իր ունեցած բոլոր միջոցներով ¥այդ թվում՝ և նյութական. այս օրերին ով չի հիացել բոլոր նրանց վարքագծով, ովքեր օրվա նորմալ սննդի փող անգամ չունեին, բայց Ղարաբաղին օգնության ձեռք էին մեկնում¤ պետք է ստեղծի ֆինանսական բազա և ձեռք բերի արդիական զենքեր: Ռուսաստանը զորք չի ուղարկի Ադրբեջանի համար մեռնելու: Վերջապես չի կարելի մտածել, որ Ռուսաստանում բոլորը սիրում են Պուտինին, որի կառավարման տարիներին ահավոր վատացել է ժողովրդի սոցիալական վիճակը: Ատոմային վահանը բավարար է երկիրը արտաքին թշնամուց պաշտպանելու համար, բայց անբավարար ներսից չքանդվելու համար:
Հայ ժողովրդի անելիքն է Զապորոժիեի կազակների նման նամակ գրել ոչ թե թուրքի սուլթանին, այլ ռուսաց թագավորին: Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական ոգուն. որտեղ հույսը դրել է իր վրա, հաղթել է: Մի փոքր պատմական վերլուծություն: Ո՞վ կարող է ասել, որ Ռուսաստանի ատոմային վահանը վաղը հանկարծ չի դառնա անիմաստ, որ Ռուսաստանում ծայր առնող ներքին երկպառակությունը ¥իսկ որ դա վրա է հասնելու, չեմ կասկածում¤ խարխլելու է երկիրը: Ասել է՝ մենք պիտի ապավինենք մեր ուժերին, մանևրելու համար պետք է տարածքներ ունենանք: Ինչո՞ւ ուրեմն այսօր պարտադրանքով զիջենք արյամբ ձեռք բերված տարածքներ:
ԱՄՆ-ը Իսրայելի մեծ հովանավորողն է, բայց հաճախ Իսրայելն ԱՄՆ-ին ասում է ոչ, եթե ԱՄՆ-ի ասածը չի բխում Իսրայելի շահերից: Ռուսաստանը մեր հովանավորը չէ, ինչո՞ւ ուրեմն նորից պիտի ասենք՝ «օրհնվի էն սհաթը», որով միշտ անարգում ենք Խաչատուր Աբովյանին, որովհետև շատերը չգիտեն, թե ինչ է ասել Աբովյանը էն սհաթից ընդամենը մի քանի տարի հետո, երբ տեսավ, թե ինչպես է ռուս չինովնիկը կաշառք վերցնում հայ գյուղացուց:
Պուտինը Ռուսաստանը չէ և ոչ էլ պատմության «գիտակ» Դիման: Դմիտրի Մեդվեդևը Ադրբեջանի մասին ունեցած պատմական գիտելիքներով գերազանցեց գեբելսյան մեթոդով գործող Կրեմլի խոսափող Դմիտրի Կիսելյովին:
Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր լավ են տիրապետում համակարգչային տեխնիկային, ռուսական կայքերում տեղադրել կարմիր թելի պես անցնող մի միտք. «Ո՜վ ռուս ժողովուրդ, ցույց տուր քո հոգու վեհությունը և մի՛ վտանգիր քո զավակների վաղվա օրը. ո՛չ թուրքը, և ո՛չ էլ ադրբեջանցին երբեք քո բարեկամը չեն»: Պուշկինյան խոսքերից՝ «Արթնացիր, անլվա Ռուսաստան», անցել է շուրջ 200 տարի: Կարողացիր զատել բարեկամիդ թշնամուց: Հիշում եմ արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Գոլդա Մեիրի կոչը՝ ուղղված աշխարհի հրեաներին. «Ամենուրեք անհանգստացրեք աշխարհի բոլոր դիվանագետներին, բռնեք ԱՄՆ-ի նախագահի ձեռքը և պարտադրեք լսել ձեզ»: Այսօր աշխարհի բոլոր երկրներում ապրող հայերը պետք է գործեն այդ մեթոդով:
Ասում են՝ հաշվի են նստում ուժեղի հետ: Հյուսիսային Կորեան վաղուց վերացած կլիներ աշխարհի քարտեզից, եթե չունենար ատոմային զենք: Թեկուզ ոչ մաքուր, բայց այն մենք կարող ենք ունենալ: Ազգի ֆիզիկական գոյությունը դա է պահանջում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ.-1. Այս պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանի կառավարողները (բոլշևիկներին չմեղադրենք)՝ վաղեմի ժամանակներից մինչև ներկայիս կառավարողը, միշտ կարող են հեղել մեր արյունը և վերջում երևալ որպես մեզ բարեկամ երկիր: Այն դատողությունը, թե զենքի վաճառքը բիզնես է, և եթե Ռուսաստանը չվաճառեր զենքը Ադրբեջանին, նա այն կգներ մեկ ուրիշ երկրից, ներողություն, բացահայտ հիմարություն է: Այդ միլիարդների զենքը եթե Ռուսաստանը չվաճառեր Ադրբեջանին, Ռուսաստանը սովից չէր մեռնի, և հարցը այստեղ կուշտ կամ սովից մեռնելը չէ, այլ Ադրբեջանի միջոցով մեզ վրա ազդելը և երկուսիս էլ իր ազդեցության գոտում պահելը, իհարկե հայերի հաշվին: Այսօր կռվի դաշտում մեր երեխաները սպանվում էին ռուսական զենքով, այսպես ասած, մեր դաշնակցի, մեր կրոնակից եղբոր տված զենքով: Դե եկ ու անկեղծորեն հավատա ռուսին: Ես արդեն լավ եմ հասկանում, թե ինչու բուլղարացին հեռացել է ռուսից, ուղղափառ սերբերն ինչպես են հիասթափվել նրանցից, և վերջապես մի արմատից աճած ուկրաինացին ինչո՞ւ է այդքան ատում ռուսին: Ռուսի ճակատին երևի պիտի գրվի «բարեկամներին միշտ դավաճանող» արտահայտությունը և վերջում՝ արտադրված է Ռուսաստանում:
Հայ ադրբեջանական կոնֆլիկտում Բելառուսի բռնած դիրքը, Ղազախստանի նախագահի դեմարշը պայմանավորված են Ռուսաստանով: Նրանց նախագահները հիմար չեն և լավ են զգում Հայաստանի նկատմամբ Պուտինի անազնիվ կեցվածքը:

Հ.Գ.-2. Մեր ժողովուրդն ապացուցեց որ ստեղծված կրիտիկական պայմաններում պաշտպանում է իր երկրի նախագահի վարած արտաքին քաղաքական կուրսը: Նախագահն այսօր համարձակորեն կանգնած է իր հողի վրա: Գերմանիայում հնչած նրա ելույթը, թե մենք չունենք արտաքին ուժեղ հովանավորներ, առաջին հերթին ուղղված էր Ռուսաստանին, նրա նախագահին: Վերջացնելով ուզում եմ ընդգծել` ռուս ժողովուրդը մեր բարեկամն է, ինչ վերաբերում է կառավարողին, կարող եմ ասել՝ հայ ժողովրդի հանդեպ կառավարողի ցանկացած դավաճանությունը վերջին հաշվով դավաճանություն է ռուս ժողովրդի նկատմամբ: Ռուս զինվորականությունը, հավանաբար, դա լավ է հասկանում: Ասածիս վառ ապացույցն է այն ծանր տարիներին Գրաչովի և ամբողջ ռուս զինվորականության վերաբերմունքը հայերի նկատմամբ:

Դիտվել է՝ 5129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ