Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մոսկվան ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել համաձայնությունները

Մոսկվան ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել համաձայնությունները
12.04.2016 | 10:52

Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունները՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ: Կոչերին կողմ ենք անում պահպանել մարտական բախումների անհապաղ դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, թույլ չտալ այդ պայմանավորվածության խախտումներ, և, անշուշտ, շահագրգռված ենք, որ քաղաքական ուղու վրա դիտարկվեն դրական տեղաշարժեր այդ անչափ բարդ հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 2784

Մեկնաբանություններ