Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Դմիտրի Ռոգոզին. Ռուսաստանը զենք է վաճառում, որ ԱՄՆ-ը չվաճառի

Դմիտրի Ռոգոզին. Ռուսաստանը զենք է վաճառում, որ ԱՄՆ-ը չվաճառի
12.04.2016 | 12:16

«Մենք զենք ենք վաճառում Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»,- ասել է Ռոգոզինը երկուշաբթի օրը «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում։ Նա ընդգծել է, որ հենց Ռուսաստանը դադարի զենք մատակարարել այդ երկրներից որևիցե մեկին, նրա տեղը կգրավեն ԱՄՆ-ն կամ այլ երկրներ։

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ