Reuters-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծրագրում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ քննարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցը, հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Վստահ եմ՝ քննարկում կլինի ԴԱԻՇ-ի դեմ մեր արշավի մասին: Ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիան մեծ ներդրում ունի այնտեղ, ներառյալ՝ ռազմական»,- ասել է նա:
Էռնեստը դժվարացել է պատասխանել հարցին՝ Օբաման կպաշտպանի՞ Քեմերոնին օֆշորային սկանդալում: