Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հերբերտ Զանիերը կայցելի տարածաշրջան

Հերբերտ Զանիերը կայցելի տարածաշրջան
13.04.2016 | 12:04

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զանիերը այս շաբաթ կայցելի տարածաշրջան՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ասաց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացումների քննարկումների ժամանակ։ «Արդեն ապրիլի 2-ին ես կոչ եմ արել կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը և պահպանել հրադադարը, ցուցաբերել զսպվածություն և խուսափել ցանկացած քայլից կամ հայտարարությունից, որը կարող է տանել լարվածության աճի: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահող երկրներին` որպես այս հակամարտության կարգավորման համար ստեղծված միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափ: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զանիերը անմիջական կապ հաստատեց կողմերի հետ և այդ կապը պարբերաբար պահպանեց: Ես ինքս կառուցողական խոսակցություններ ունեցա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Մենք կպահպանենք կապը նրանց հետ առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում, իսկ մեր հատուկ ներկայացուցիչը կայցելի տարածաշրջան այս շաբաթ»,- ասաց Մոգերինին:

Դիտվել է՝ 2757

Մեկնաբանություններ