«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել արձանագրված ռազմական հանցագործությունները

Պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել արձանագրված ռազմական հանցագործությունները
13.04.2016 | 23:35

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Օհանյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի առաձնահատկությունները, այդ թվում՝ հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները, և նշել է, որ ձեռնամուխ է լինելու այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն: Եվս մեկ անգամ կարևորվել է միջնորդական ակտիվ ջանքերի և հրադադարը գրավոր պայմանավորվածությամբ ամրապնդելու, վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծման հրամայականը` որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ