Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Գտել են Կարավաջիոյի՝ ձեղնահարկում 150 տարի մնացած նկարը

Գտել են Կարավաջիոյի՝ ձեղնահարկում 150 տարի մնացած նկարը
13.04.2016 | 23:39

Ֆրանսիայի հարավում գտել են 400-ամյա նկար, որը հնարավոր է՝ պատկանում է իտալացի նկարիչ Միքելանջելո Մերիզի դա Կարավաջիոյի վրձնին, հայտնում է Associated Press-ը։ 150 տարի նկարչի ենթադրյալ աշխատանքը գտնվել է Թուլուզ քաղաքի ծայրամասում գտնվող տան ձեղնահարկում։ Տերերը հայտնաբերել են ջրից մասամբ վնասված նկարը, երբ բարձրացել են ձեղնահարկ՝ ջրի կաթկթոցը վերացնելու համար։ Եթե հաստատվի «Օլոֆերնին գլխատող Յուդիֆը» նկարի իսկությունը, կտավը կգնահատվի 135 միլիոն դոլար։ «Ինձ հարկավոր չեն լրացուցիչ գիտելիքներ և փորձ, ամեն ինչ ցույց է տալիս, որ դա 17-րդ դարի ամենակարևոր գլուխգործոցներից է, որ հայտնաբերվել է վերջին 30 տարվա ընթացքում»,- ասել է ֆրանսիացի փորձագետ Էրիկ Տյուրկենը:

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ