Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 15-ին երկօրյա այցով կմեկնի Պեկին։ Չինաստանի մայրաքաղաքում նա հանդիպումներ կունենա Չինաստանի արտգործնախարար Վան Իի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ: Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կստորագրի հուշագիր, որով Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում կստանա երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: