Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ներկա վիճակին և քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Քոչարյանն ընդգծել է Հայաստանի և Իրանի ավանդական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը: Անդրադարձ է կատարվել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և այդ համատեքստում ձեռնարկվելիք քայլերին: