Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Շվեյցարիայում բացվել է Չառլի Չապլինի թանգարանը

Շվեյցարիայում բացվել է Չառլի Չապլինի թանգարանը
17.04.2016 | 12:25

Ժնև լճի ափերին տեղակայված կալվածքում «Չապլինի աշխարհը» խորագիրը կրող մշտական ցուցադրություն է բացվել: Չառլզ Սպենսեր Չապլինը ծնվել է 1889-ին Լոնդոնում, 22 տարեկանում տեղափոխվելով ԱՄՆ` փայլուն կարիերա է կերտել Հոլիվուդում, կյանքի վերջին 25 տարիներն անցկացրել է փոքրիկ շվեյցարական Կորսե-սյուր-Վեվե քաղաքում, որտեղ էլ մահացել է 1977-ին: Հենց այս քաղաքի հսկա կալվածքում էլ, որը ժամանակին պատկանել է աշխարհահռչակ երգիծաբանին, ստեղծվել է նրա թանգարանը, որտեղ կարելի է տեսնել նրա անձնական իրերը` ձեռնափայտը, գլխարկը, գրքերը, լուսանկարներն ու տան կահ-կարասին:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ