«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՄԽ շրջանակներում չի քննարկվել Ղարաբաղի շուրջ բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունը

ՄԽ շրջանակներում չի քննարկվել Ղարաբաղի շուրջ բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունը
19.04.2016 | 10:42

ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը «Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է. «Տվյալ փուլում բանակցային գործընթացի կողմերը և Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունն ու ժամկետները»: Նա նշել է, որ Մինսկի խմբում համանախագահող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, և ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելը հիմնախնդրի կարգավորման առանցքային սկզբունքներից մեկն է: «Հայաստանը, ինչպես և Լեռնային Ղարաբաղը մշտապես բարձրաձայնել են, որ պաշտպանում են համանախագահող երկրների տվյալ դիրքորոշումը»,- ասել է Հակոբյանը:
Հայաստանի նախագահի խոսնակի տեղեկություններով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոտակա օրերին այցելելու է Հայաստան. «Դա լավ առիթ կլինի շարունակելու քննարկումները ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների, Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների, խաղաղ բնակչության նկատմամբ կատարած հանցագործությունների նկատմամբ Ռուսաստանի մոտեցումների շուրջ: Նաև՝ դիտարկելու բանակցային գործընթացի հեռանկարները, որի հիմնական էությունը, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է՝ իրացնելու սեփական ինքնորոշման իրավունքը»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Սերգեյ Լավրովը ծրագրում է ապրիլի 21-22-ին այցելել Երևան՝ բանակցելու երկրի ղեկավարության հետ:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ