Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Յունուսներն Ամստերդամում են, Բաքուն մարդասեր է խաղում

Յունուսներն Ամստերդամում են, Բաքուն մարդասեր է խաղում
19.04.2016 | 20:32

Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները Նիդերլանդներում են՝ «Ներկայումս նրանք իրենց դստեր՝ Դինարայի հետ են»,- ասել է Հոլանդիայի արտգործնախարար Բերտ Կունդերսը: Նրա խոսքով՝ Յունուսների ընտանիքը կարիք ունի միջազգային հանրության աջակցության: «Լեյլան և Արիֆը իրենց սեփական բարեկեցությունն ու անվտանգությունն են վտանգել հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարության պայքարում: Նրանք պայքարել են, որ բարելավեն իրավիճակը Ադրբեջանում, և դա հիասքանչ է: Իրենց երկրում այդ մարդիկ խղճուկ կյանքով էին ապրում: Լավ է, որ այժմ՝ իրենց մղած երկար պայքարից հետո, նրանք կարող են հանգստանալ»,- ասել է հոլանդացի պաշտոնյան:
Նիդերլանդները, ինչպես և Եվրամիության մյուս երկրները, ջանքեր է գործադրել Յունուսների ընտանիքի ազատ արձակման գործում: «Յունուս ընտանիքի ճակատագիրը ցույց է տալիս, որ արդարության հասնելու համար միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի: Լուռ դիվանագիտությունը, անշուշտ, արդյունք տալիս է»,- ասել է Կունդերսը՝ Ադրբեջանի որոշումը գնահատելով «մարդասիրական քայլ»:
Լեյլա և Արիֆ Յունուս ամուսինները 2015-ի օգոստոսին դատապարտվել էին 8 և 7,5 տարվա ազատազրկման և երկու տարի բանտում են անցկացրել: 60-ամյա իրավապաշտպանները տառապում են ծանր հիվանդություններով, որոնք ավելի են սրվել բանտում: Ամիսներ շարունակ ադրբեջանական իշխանությունները թույլ չէին տալիս նրանց բուժում ստանալ արտասահմանում:

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ