«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նոր հուշագիր՝ ԵՏՄ շրջանակներում

Նոր հուշագիր՝ ԵՏՄ շրջանակներում
20.04.2016 | 11:21

Ապրիլի 13-16-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցել է Մոսկվայի կրթության միջազգային սրահի շրջանակներում տեղի ունեցած ԵՏՄ անդամ երկրների գիտության և կրթության գերատեսչությունների ղեկավարների

հանդիպմանը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Հանդիպման օրակարգում Եվրասիական տարածաշրջանում գիտության, տեխնոլոգիաների ու ինովացիայի ոլորտներում համագործակցության զարգացման, կրթության ոլորտում բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման վերաբերյալ հարցերն էին, ինչպես նաև
համապատասխան հուշագրի ստորագրումը:


Իրենց ելույթներում նախարարներն ընդգծեցին ԵՏՄ անդամ-պետությունների
կրթական և գիտատեխնոլոգիական կազմակերպությունների համակարգված
փոխհարաբերությունների զարգացման կարևորությունը: Կրթական և
գիտատեխնոլոգիական միջոցառումների համատեղ կազմակերպման և արդյունավետ իրականացման նպատակով հանդիպման մասնակիցներն անհրաժեշտ համարեցին մինչև մայիսի 15-ը ԵՏՄ անդամ-պետությունների հետաքրքրությունների շրջանակներում ստեղծել բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների ոլորտներում խորհրդակցական մարմիններ: Գիտական հետազոտությունների ոլորտում խորհրդակցական մարմինը կղեկավարի Հայաստանը ներկայացնող ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:


Կարևորվեց նաև «ճանապարհային քարտեզի» մշակումը՝ բարձրորակ կադրերի պատրաստման, գիտափորձարարական, փորձակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների իրականացման ուղղությամբ համագործակցության զարգացման նպատակով: Քննարկվեցին համագործակցության ուղղություններն ու մեխանիզմները:
Հանդիպման գլխավոր թեմաներից էր Եվրասիական ցանցային համալսարանի
ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրվել էր նախօրեին՝ Մ.
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում կայացած Համալսարանների Եվրասիական ասոցիացիայի խորհրդի նիստի ժամանակ: Առաջարկվել է ձևավորել Եվրասիական ցանցային համալսարանի կոնսորցիում, որի կազմում կընդգրկվեն երկրների առաջատար բուհերի և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Եվրասիական ցանցային համալսարանի ֆինանսավորման մեջ յուրաքանչյուր
պետություն կունենա իր մասնաբաժինը: ԵՏՄ անդամ երկրների գիտության և
կրթության գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքում
ստորագրվեց Եվրասիական տարածաշրջանում կրթության և գիտատեխնոլոգիական համագործակցության հարցերով համագործակցության մասին հուշագիր:
Փաստաթուղթը ենթադրում է ԵՏՄ անդամ-պետությունների միջբուհական
կապերի ամրապնդում, համատեղ գիտական հետազոտությունների ու ցանցային
համագործակցության իրականացումը:
Հայաստանի կողմից հուշագիրն ստորագրել է ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ