Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Շարմազանովը Նարիշկինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ

Շարմազանովը Նարիշկինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
21.04.2016 | 10:33

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ապրիլի 20-ին հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Նա շնորհակալություն է հայտնել «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» համաժողովին մասնակցելու համար և հույս հայտնել, որ այս ձևաչափով աշխատանքները շարունակական կլինեն: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել համաժողովի անցկացման գաղափարը՝ արժևորելով՝ որպես երկրների անվտանգության երաշխիքներից մեկը, որն արտահայտվում է խորհրդարանների երկխոսությամբ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տեղյակ է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Ադրբեջանի իշխանություններն ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծեցին ռազմական ագրեսիա՝ կոպտորեն խախտելով 1994-ի հրադադարի համաձայնագիրը, որն Ադրբեջանը ստորագրել է ԼՂՀ-ի և ՀՀ-ի հետ: Էդուարդ Շարմազանովը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է Ադրբեջանին պարտադրեն վերադառնալ 1994-ի հրադադարի ռեժիմին, այլապես ադրբեջանական իշխանության ռազմական հանցանքները խլում են բազմաթիվ մարդկային կյանքեր՝ թե զինվորականների, թե քաղաքացիական անձանց, որոնց Ադրբեջանի զինված ուժերը ստորաբար սպանել են, նաև երեխաների, որոնց սպանությունները հեռու են համամարդկային բոլոր կանոններից:
Դիմելով Սերգեյ Նարիշկինին՝ ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ Արցախի ժողովուրդը պետք է լիարժեք իրացնի ինքնորոշման և սեփական հայրենիքում անվտանգ, ազատ ու անկախ ապրելու իրավունքները: Ոչ ոք և ոչինչ երբեք չեն կարող Արցախի ժողովրդից խլել իր հիմնական իրավունքները: Էդուարդ Շարմազանովը Պետդումայի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի ձեռագիրը, որ ամբողջությամբ կրկնում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործելաոճը: ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտնել է իր մտահոգությունը՝ նշելով, որ ապրիլի առաջին օրերին տեղի ունեցածը հրադադարի կնքումից հետո այդ ծավալի առաջին գործողություններն են: Նա հաստատել է, որ ռուսական պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 23-ին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ