Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Երևանը մերժում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի Բաքվի ֆորումն ամբողջությամբ

Երևանը մերժում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի Բաքվի ֆորումն ամբողջությամբ
21.04.2016 | 10:37

Հայաստանը հայտարարել է, որ մերժում է Բաքվում նախատեսվող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն «իր ամբողջությամբ, ներառյալ՝ արդյունքները»: Հայտարարությունում, որ հրապարակել է Հայաստանի արտգործնախարարությունը, Երևանը համոզմունք է հայտնում, որ «ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեհամակարգը»: «Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի կոնսենսուսին: ՈՒստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել: Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ արդյունքները», - ասված է հայտարարությունում:
Հաղորդվում է նաև, որ հայտարարության տեքստը ուղարկվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի անդամ երկրներին։

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ